Քաղաքական

20.05.2021 11:53


Ըստ սոցիոլոգի՝ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չի կարող լինել

Ըստ սոցիոլոգի՝ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չի կարող լինել

Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ նոր ձեւավորվող խորհրդարանում կլինի 4 կամ 5 ուժ:

«Խորհրդարանում կտեսնենք «Քաղաքացիական պայմանագրին», «Բարգավաճ Հայաստանին», «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին եւ ՀԱԿ-ին»,-նկատեց սոցիոլոգը:

Պողոսյանի խոսքով՝ այս խորհրդարանում չենք տեսնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.

Նկատառմանը, որ շատերը սպասում էին ՀՀԿ- Քոչարյան դաշինքին, ինչը տեղի չունեցավ, արդյոք դաշինքների այսպիսի դասավորվածությունը («Հայրենիք»-ՀՀԿ, եւ Քոչարյան- ՀՅԴ-Վերածնվող Հայաստան), ավելի ձեռնտու են Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, Պողոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը չէին կարող միանալ.

«ՀՀԿ-ն ասոցացվում է նախկինների հետ, Քոչարյանի համար «Հայաստան» դաշինքով ընտրություններին մասնակցելը ճիշտ ընտրություն էր: Այսպես իր գործոնն ավելի է ընդգծվում, խորհրդարան անցնելու շանսերը մեծ են, քան ՀՀԿ-ի հետ»:

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ մեծամասնություն կազմելու համար պայքարը երկու ուժերի միջեւ է ընթանալու. «Հիմնական պայքարը լինելու է ՔՊ-ի եւ Քոչարյանի դաշինքի միջեւ: Այս անգամ ՔՊ-ն, սակայն, շանս չունի կրկնելու 2018-ի արդյունքները, կարող է հավաքել մինչեւ 35 տոկոս ձայն: Մեծամասնություն հնարավոր է դառնալ միայն արդեն խորհրդարանի ներսում դաշինքներ կազմելով, սակայն, կարծում եմ, այդ դաշինքները հեշտությամբ կկազմվեն, երկրորդ փուլի կարիք չի լինի»:

Խոսելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս քաղաքական ուժերի մասին, Գեւորգ Պողոսյանն ասաց, որ մնացյալ ուժերը շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու.

«Քաղաքագետները մի խոսք ունեն, ասում են՝ Spoiler կուսակցություններ, դրանք այն կուսակցություններն են, որոնք գնում են ընտրություններին ուղղակի ձայներ վերցնելու համար»:

Մանրամասները՝ armtimes.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը