Քաղաքական

20.05.2021 11:36


Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող եռակողմ փաստաթղթի մասին (տեսանյութ)

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող եռակողմ փաստաթղթի մասին (տեսանյութ)

Միջազգային մեր գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են. այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, որովհետև կոռեկտ չի, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում:

Այս խորագրի վերջին նյութերը