Կարծիք

20.05.2021 07:41


Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել

Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել

Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։

«Գերագույն սուտասանը հասցրել է նրան, որ Ալիևը ստիպում է նրան գրավոր հաստատել վերջնագրերին համաձայնությունը: Եվ մենք, նրան թույլ տալով նստած մնալ աթոռին, մեզ զրկել ենք ընտրությունից:

Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ Ֆեյսբուքում:

Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:

Սրա մեջ կա նաև գաղտնիացված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։

Նիկոլը համաձայնվել է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։

Նա ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունը ապահովելու համար:

Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Սրանից խուսափելու միակ միջոցը հնարավորինս շուտ ազատվելն է Նիկոլից: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս քաոսը շարունակվելու է»:

Այս խորագրի վերջին նյութերը