ՀԱԿ անդամ. «Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանի պատասխանն է»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ ՌուբենԹորոսյանը«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունը ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին ինքն էլ, ինչպես շատ ՀԱԿ ներկյացուցիչներ, որպես պաշտոնական պատասխան չի՞ ընդունում՝ասել է, թե ցանկացած մարդու հայտարարություն, որն արվում է հասարակության համար, պաշտոնական պատասխան է։
–Քանի որ այդ հայտարարության տակ գրվել է նրա պաշտոնը, ստացվում է, որ, իհարկե, դա պաշտանական պատասխան է։ Նա որպես պաշտոնատար անձ է ներկայացել, չէ՞, իսկ այդ պաշտոնատար մարդը ո՞ւմ անունից է հանդես գալիս՝ նախագահի անունից։ Նշանակում է, որ դա ասել է Սերժ Սարգսյանը,–նշել է նա։
Հարցին, թե կարելի՞ է ասել, թե երկխոսության ձևաչափի և արտահերթ ընտրությունների մասին ՀԱԿ–ի պնդումներն ի չիք եղան, Ռուբեն Թորոսյանը պատասխանել է.
–Հա՛, իհարկե։ Պարզ չէ՞։ Դա վաղուց էր պարզ՝ խաբել են։
ՀԱԿ անդամ. «Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանի պատասխանն է»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ռուբեն Թորոսյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունը ՀԱԿ–իշխանություն երկխոսության մասին ինքն էլ, ինչպես շատ ՀԱԿ ներկյացուցիչներ, որպես պաշտոնական պատասխան չի՞ ընդունում՝ ասել է, թե ցանկացած մարդու հայտարարություն, որն արվում է հասարակության համար, պաշտոնական պատասխան է։

7or.am