Քաղաքական

19.05.2021 19:50


ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով գլխավոր դատախազի դիմումը

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով գլխավոր դատախազի դիմումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով, հայտնում են դատախազությունից:

Սահմանադրական դատարանի որոշումը գլխավոր դատախազությունը կամայական է համարում։

Այս խորագրի վերջին նյութերը