Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախի հարցը և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմային հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան»: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։
«Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am