Աշխարհ

19.05.2021 15:05


Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. երկրի ԱԳՆ

Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին. երկրի ԱԳՆ

Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, գրում է minval.az-ը:

Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվն ընդհանուր առմամբ հասել է 72-ի:

Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:

Հայաստանն, իր հերթին, վերադարձրել է 16 ադրբեջանցիների, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

Նշենք նաև, որ ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություններ էր պահանջել մոտ 200 հայ գերիների մասին։ Բաքուն, սակայն, մինչ օրս նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատել, պնդելով, թե մյուս՝ ավելի քան 100 հայերի մասին որևէ տեղեկություն չունի։ Ավելին`Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ գերիների վերադարձի մասով իրենց պարտավորությունն ամբողջովին իրագործել և ավարտել են, և որ այժմ Ադրբեջանում պահվում են միայն այն զինծառայողները, որոնք ձերբակալվել են նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերում։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ վերջիններս «դիվերսանտներն են»: Երկրում պատրաստվում են դատել նրանց:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը