Լրահոս

19.05.2021 14:06


Չայնիի ոլորանում բախվել են MAN-ն ու պաղպաղակ տեղափոխող IVECO-ն. կան վիրավորներ, IVECO-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի

Չայնիի ոլորանում բախվել են MAN-ն ու պաղպաղակ տեղափոխող IVECO-ն. կան վիրավորներ, IVECO-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com/-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել, որից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ճանապարի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը