Քաղաքական

19.05.2021 13:54


Կարմիր Շուկայի հատվածում ադրբեջանական ավտոշարասյան բեռնատարները վազանց են կատարել, անցել հանդիպակաց գոտի ու խոչընդոտել երթևեկությունը․ դիմել ենք ռուս խաղաղապահներին․ համայնքի ղեկավար

Կարմիր Շուկայի հատվածում ադրբեջանական ավտոշարասյան բեռնատարները վազանց են կատարել, անցել հանդիպակաց գոտի ու խոչընդոտել երթևեկությունը․ դիմել ենք ռուս խաղաղապահներին․ համայնքի ղեկավար

Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ճանապարհով, որից օգտվում են թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հաճախակի ադրբեջանական բեռնատարների ավտոշարասյուներ են անցնում, որոնցում կարող է 20-60 բեռնատար լինել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, թե Կարմիր Շուկայի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով ադրբեջանական ավտոշարասյան տեղաշարժը։

Աթայանն ընդգծեց՝ ճանապարհը չեն փակել, սակայն երթևեկության խնդիր է առաջացել, ինչի մասին տեղեկացվել են ռուս խաղաղապահները։

«Իրենց ավտոշարասյան մեքենաները վազանց են կատարել, դուրս եկել հանդիպակաց գոտի, երթևեկությունը մի քիչ խախտվել է, հանդիպակաց ուղղությունով անցնող մեքենայի հայ վարորդի համար է խնդիր առաջացել։ Մենք էլ արձագանքել ենք, դիմել ենք ռուսական կողմին, որ հարցը կարգավորվի, զգուշացնեն, որ վազանց չկատարեն»,-մանրամասնեց Աթայանը։

Այս խորագրի վերջին նյութերը