նիկոլ փաշինի իրական կարգախոսը. «Հանձնեմ երկիր, «փրկեմ» կյանքեր»
Հայաստանի արևելյան սահմանագոտում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ստեղծված խայտառակագույն իրավիճակը նիկոլ փաշինի ու նրա գլխավորած կործանարար իշխանության հստակ բնութագիրն է տալիս, միաժամանակ:
Ի՞նչ է կատարվել և կատարվում: Ոգևորված նիկոլ փաշինի պարտվողական ու կապիտուլյանտական ներկայությունից՝ ՀՀ իշխանության ղեկին, ադրբեջանական թուրքերը, Արցախը նիկոլադավաճանական ոհմակից գործնականում նվեր ստանալուց հետո, անարգել ու անպատիժ շարունակում են զավթել նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Արձանագրված անվիճելի փաստն այն է, որ թշնամին, առանց դիմադրության հանդիպելու և առանց մարտական գործողությունների, առնվազն 3 տեղամասում ներխուժել է Հայաստանի տարածք և խորացել 3-3,5 կիլոմետր, տեղակայվել ու դիրքավորվել: Դա տեղի է ունեցել մայիսի լույս 12-ի գիշերը և, ըստ էույթան շարունակվել է հաջորդող օրերին: Այսօր արդեն մայիսի 19 է: Անցել է արդեն 7 օր կամ 1 ամբողջ շաբաթ, իսկ նիկոլ փաշինի գլխավորած իշխանությունը, ըստ էության, չի կարողացել կարգավորել կամ լուծել այդ խնդիրը:
Ավելին, թշնամու 200-250-անոց խմբերին կանգնեցնելու և ելման դիրքեր շպրտելու ոչ մի ռեալ քայլ չի արվել:
Ի՞նչ է անում նիկոլ փաշինն ու նրա վայ-իշխանությունը: Ճի՛շտ է, խոսում է «բանակցություններ վարելուց» (մեր երկիր ներխուժած ագրեսորի հետ… բանակցում է, երևի այսպես՝ «լավ էլի, մի քիչ հետ գնացեք, էլի…»), չնայած բանակցություններ վարողն էլ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարն է գործնականում:
Է՛լ ի՞նչ է անում նիկոլ փաշինը: Ճիշտ է, չոքեչոք, ռսի սապոգները լպստելով (իրենց ու սորոսյուգենդի սիրած արտահայտություններից է), օգնություն են աղաչում-պաղատում Ռուսասանից, ՀԱՊԿ-ից դրսից: Ի լրումն այդ ամենի, սրանք, այս ալիևյան «գործակատարները»՝ նիկոլ փաշինն ու իր մանրապճեղ մանկլավիկները մեղադրում են… ընդդիմությանը, շարունակում են բացարձակ ապուշություններ դուրս տալ այդ թեմայով:
Բուն իրավիճակից զատ ու դրան շաղկապված նաև, խիստ մտահոգում է նիկոլ փաշինի իշխանության «քարոզչական պահվածքը»: Մի քանի օր շարունակ խոսում են բանակցություններից, իրավիճակի անփոփոխ լինելուց, իրավիճակի անընդունելի լինելուց և այն լուծելու նպատակով, իբրև թե՝ ինչ-որ բան անելուց: Բայց միակ իրական բանը, որ անում են՝ մյուս բոլորի և այլընտրանքային տեղեկատվության աղբյուրների, քննադատողների բերանը փակելն է, պիտակավորելը, տխմարագույն մեղադրանքներ հասցեագրելը:
Արտաքնապես նիկոլական ռեժիմի այս պահվածքը մեկին՝ մեկ հիշեցնում է նույն վարքագիծը, ինչ կար Հադրութը թշնամուն հանձնելիս, Շուշին հանձնելիս: Կարճ հիշեցնենք, որ ըստ նիկոլական պրոպագանդայի՝ «հաղթելու ենք», «հաղթելու ենք», «հաղթում ենք», մեկ էլ՝ հո՛պ, թշնամին գրավել է Հադրութը, թշնամին գրավել է Շուշին, չնայած, կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց մի քանի ժամ առաջ նիկոլ փաշինը ֆեյսբուքային գրառմամբ դեռ «Շուշիի համար մարտեր էր շարունակում»…
Իսկ նոյեմբերի 9-ից՝ ջախջախիչ ու կործանարար կապիտուլյացիայի հայտարարություն ընդունելուց հետո, նիկոլ փաշինը սկսեց գլուխ արդուկել, թե բա՝ «20-25 հազար զինվորի կյանք է փրկել»:
Ու քանի որ գործող անձինք նույնն են, քարոզչական վարքը նույնն է, ապա էլ ավելի առարկայական է տագնապը, որ նիկոլ փաշինը հիմա էլ Սիսիանի շրջանի ու Գեղարքունիքի մի մեծ կտոր կնվիրի թշնամուն, հետո առհասարակ Հայաստանը կնվիրի թուրքին ու կասի՝ «…բայց 3 միլիոն կյանք փրկեցի»:
Ըստ այնմ, առաջիկա արտահերթ ընտրություններում, եթե դրանք այնուամենայնիվ տեղի ունենան, նիկոլ փաշինի ու նիկոլականների իրական կարգախոսը կլինի հետևյալը. «Հանձնեմ երկիր, փրկեմ կյանքեր»: Բայց կարծում ենք, որ նիկոլին ու նրա խմբոխին հասցեագրված այս հորդորն ավելի տեղին կլինի՝ «փախի-փրկվի…»:

Արմեն Հակոբյան