Սյունիքում բուժօգնության դիմած քաղաքացիների մոտ հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, պարզվում են թունավորման դեպքերի հանգամանքները․ ՔԿ
2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության:
Դեպքի առթիվ 2021թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: