Քաղաքական

19.05.2021 09:14


Աբսուրդի թատրոն․ հրաժարվում են պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշել մարտական գործողություններին մասնակցության մասին․ «Իրավունք»

Աբսուրդի թատրոն․ հրաժարվում են պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշել մարտական գործողություններին մասնակցության մասին․ «Իրավունք»

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ լարված իրավիճակ է տիրում իրավապահ համա­կարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկներում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին և խնդիրներ են ստեղծում նաև վիրավոր­ներին հաշմանդամության կարգ սահ­մանելու հարցում:

Հիշեցնենք, որ պա­տերազմի օրերին իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձևավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանու­թյան գործը: Դրանից հետո՝ կամավորա­կան, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաև իրավապահ համա­կարգից:

Բայց արի ու տես, որ այն ժա­մանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուց­վեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկն իրա­վունք չուներ լքել ծառայությունն իրա­վապահ համակարգում և մեկնել պա­տերազմ: Հետևաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակ­ցության մասին:

Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ և կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո՛չ թաքուն են գնացել, ո՛չ էլ կամավոր, այլ պար­տադիր»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը