ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Լավրովը բանակցություններ է վարելու ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ և մասնակցելու է մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափում:
«Ակնհայտ է, որ այս նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ընթացիկ հարցերից զատ արտգործնախարարները հանգամանորեն քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը, վերջերս ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումները, որոնք կողմերին հաջողվեց հարթել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, ուղղորդվում է Բաքվի կողմից»,-ասված է ռուսական լրատվական գործակալության հրապարակման մեջ:
Հրապարակման վերջին հատվածը վերնագրված է այսպես՝ «Օգնության խնդրա՞նք թե՞ հարցի քաղաքականացում», որի ներքո հիշեցվում է նախորդող օրերի իրադարձությունների մասին Երևանից հնչած պաշտոնական արձագանքները, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ պետություններին պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով դիմելու, Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքի չեզոքացման նպատակով դանշակիցներից աջակցություն ստանալու, դրա՝ Երևանի ներկայացրած հիմնավորումների և Ադրբեջանի քայլերի վերաբերյալ տրված գնահատականների մասին որոշ հանգամանքներ, ինչպես նաև՝ տեղի ունեցողի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքները:
Հիշեցնենք, որ մայիսի լույս 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ այդ թվում ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:
Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:
«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,-շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am