Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:
Այս մասին ասվում այսօր տարածված ՌԴ արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,-հայտնել են նախարարությունից:
ԱԳՆ-ում շեշտել են, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով:
«Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021թ. մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Աղբյուրը՝ tert.am