Քաղաքական

18.05.2021 15:28


Ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է զենքի սպառնալիքով շուռնուխցիներին հանեին իրենց տներից․ փաստաբան (տեսանյութ)

Ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է զենքի սպառնալիքով շուռնուխցիներին հանեին իրենց տներից․ փաստաբան (տեսանյութ)

Դատարանը Շուռնուխի հարցով գնացել է խորհրդակցական սենյակ։ Դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, և ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ:

Քրեական գործ չի հարուցվել՝ պատճառաբանությամբ, որ դա ենթական չի ՀՀ քննչականի քննությանը: Փաստաբանները բողոքարկել ենք դատարան, մի քանի ամիս անց դատական նիստ է նշանակվել:

«Ակնհայտ է, որ այդտեղ հանցավոր ոտնձգություն է տեղի ունեցել: Նույնիսկ եթե առկա է նման խնդիր, որ պետք է ինչ-որ բանով պայմանավորված տարածք հանձնվեր, ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է գային ու այդ անձանց զենքի սպառնալիքով, կյանքին, առողջությանը, հոգեբանական տրավմա հասցնելով տնից հանեին: Եթե նման պայմանավորվածություն կա կամ նման դիրքորոշում ուներ մեր պետությունը, պետք է մեր իրավապահները ներկայանային այդ անձանց, խնդրեին ազատել իրենց բնակարանները, որովհետև կարող է դա կոնֆլիկտի հանգեցնի: Այս պարագայում անտերության է մատնված եղել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը