Լրահոս

18.05.2021 15:23


Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ (տեսանյութ)

Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ (տեսանյութ)

Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում պարում է իր «Body On Body» երգի տակ։

Նշենք, որ երգն իսկական հիթ է դարձել սոցցանցերում։ Հազարավոր երիտասարդներ փոքրիկ տեսահոլովակներ են նկարահանում և նշում երգչուհուն։

Նա տեսանյութին կից գրառում է արել ու հետևորդներին շնորհակալություն հայտնել ակտիվության համար։

«Մենք ամեն ինչ կարող ենք, երբ միասին ենք ու համախմբված։ Դուք կրակ եք»,-գրել է երգչուհին։

Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։

«Հրաշք աղջիկ։ Յուրահատուկ։ Սքանչելի երգ։ Իսկական հիթ»,-գրել են նրանք։

Նշենք, որ երգչուհին «Body On Body» երգը հանդիսատեսի դատին է հանձնել ապրելի 29-ին։ Երգչուհու յութուբյան պաշտոնական էջում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 781.000 անգամ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը