Քաղաքական

18.05.2021 15:25


Ադրբեջանցին կանգնած է նույն դիրքում, փոփոխություններ այս պահի դրությամբ չկան. Մենուա Հովսեփյան

Ադրբեջանցին կանգնած է նույն դիրքում, փոփոխություններ այս պահի դրությամբ չկան. Մենուա Հովսեփյան

Սյունիքում՝ Սև լճի տարածքում, ադրբեջանական զորքերը չեն տեղաշարժվել՝ չնայած նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։

Դեռեւս մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները մի քանի կմ ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք՝ իրենց հսկողության տակ պահելով Սեւ լիճը եւ առ այսօր շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Գեղարքունիքի Գեղամասարում եւս հակառակորդը չի նահանջել։ Ավելին՝ նախորդ երկու օրերին փոքր-ինչ կրկին առաջացել էր՝ մոտ 200-300 մետր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել էր համայնքի ղեկավարն ու նշել, որ վրաններ են տեղադրում ու դիրքեր կառուցում։

Փորձեցինք Սյունիքում իրավիճակի մասին տեղեկանալ Գորիս Համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանից, վերջինս տեղեկացրեց՝ իրավիճակը նույնն է, ադրբեջանական կողմը կանգնած է նույն դիրքում։

«Կոնկրետ մեր տարածքում իրավիճակը նույնն է, փոփոխություն չկա։ Ադրբեջանցին կանգնած է նույն դիրքում, որտեղ որ եղել է։

Փոփոխություններ այս պահի դրությամբ չկան՝ ոչ առաջ, ոչ հետ»։

Ոչ Սեւ լճի, ոչ էլ Գեղարքունիքի Գեղամասարի ուղղությամբ նահանջ չի արձանագրվել, իսկ թե որ ուղղությամբ են ադրբեջանական խմբերը վերադարձել ելման դիրքեր՝ պարզ չէ, ՊՆ-ն չի մանրամասնում։

Այս խորագրի վերջին նյութերը