Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ․ ոստիկանությունը ստո՞ւմ է
Հրապարակը գրում է․ Գագիկ Բեգլարյանն ինքն է ներկայացել ԱԱԾ, այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպանը։ Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով, «Զվարթնոց» օդանավակայանից ԱԱԾ են տարել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, որը հետախուզման մեջ էր․
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մենք կապվեցինք Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ Բեգլարյանը ինքնակամ է ներկայացել ԱԱԾ․
«Դա չի համապատասխանում իրականությանը, պարոն Բեգլարյանը ինքնակամ վաղօրոք դիմում է ներկայացրել, որ ցանկանում է ներկայանալ, որից հետո տոմս է գնել և ուղիղ չվերթով եկել է Հայաստանի Հանրապետություն, ներկայացել վարույթն իրականացնող մարմին։ Առաջադրված մեղադրանքով էլ իրեն մեղավոր չի ճանաչում, դրանից ավելին չեմ կարող մեկնաբանել»,-ասաց պաշտպանը։
Այսինքն՝ օդանավակայանում իրավապահները ոչ մի գործողություն չե՞ն արել՝ հարցրինք Անանյանին․ «Ոչ, դա ապատեղեկատվություն է։ Օդանավակայանից գնացել է ԱԱԾ՝ իրավապահների ուղեկցությամբ, այդքանը կարող եմ ասել։ Այդ «օպերատիվ տեղեկությունները իրացնելով․․․» լիրիկական զեղումներն ընդհանրապես տեղին չէին, դա լիրիկա է և չի համապատասխանում իրականությանը»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացել է Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, երեկ հոգեհանգիստն էր, և Գագիկ Բեգլարյանը մասնակցել է հոգեհանգստին։ Պաշտպանին հարցրինք, թե նա ԱԱԾ-ում դիմում գրե՞լ է՝ եղբոր հոգեհանգստին մասնակցելու համար․
«Այդ թվում դրա համար է ներկայացել Հայաստանի Հանրապետություն։ Հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվելու հնարավորություն ունեցել է»,-պատասխանեց Անանյանը։
Հարցրինք նաև, թե կալանավորման դեմ բողոք ներկայացվելո՞ւ է, ոստիկանությունը հաղորդագրության մեջ գրել էր, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը․
«Ես այդ մասը չեմ կարող մեկնաբանել, ես չեմ էլ հաստատում և չեմ էլ հերքում կալանավորման փաստը։ Ես դա չեմ ուզում մեկնաբանել այս պահի դրությամբ, ապագայում գուցե կմեկնաբանեմ»,-պատասխանեց Անանյանը։