Պաշտոն-պադավատը՝ նիկոլին, անվտանգությունը՝ ռուսներին, հողը՝ թուրքերին, կորուստն ու տառապանքն էլ՝ հայ ժողովրդին
Հայաստանի կործանիչ ու սանդրամետի դեսպանորդ նիկոլ փաշինը բավականին պարզ, բայց այս վերջին կես տարում էլ «երջանիկ ապուշ» ձևացողների ընկալման տեսանկյունից՝ արդյունավետ վարքագիծ է որդեգրել: Այսինքն՝ ինչ էլ կատարվի, ինչ սրիկայություն, հանցավոր կամ վնասաբեր քայլի դիմի նիկոլ փաշինը, ինչ անհեթեթ որոշում էլ որ ընդունի, միևնույն է, ասելու է որ մեղավոր են «նախկինները», «կողքինները», թշնամիները, չուզողները, ծայրահեղ դեպքում՝ Քիսոն, Մարիշն ու աստղերի դասավորությունը… Մի խոսքով, նիկոլ փաշինն ինչ էլ անի, ինքը մեղավոր չէ, պատասխանատու չէ:
Մեծ հաշվով, նիկոլ փաշինը թե՛ Արցախի ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններով, թե՛ թշնամու հետ հանդիպումների ժամանակ իր բացարձակ թուլությունն ու անձեռնահասությունն ի ցույց դնելով՝ թե՛ երկրի բանակը, տնտեսությունն ու հասարակությունը քայքայող ներքին քաղաքականությամբ մեծացրեց պատերազմի վերսկսման հավանականությունը, արագացրեց այդ պրոցեսը, լեգիտիմացրեց թշնամու՝ պատերազմական մղումները: նիկոլ փաշինը Արցախի ու Հայաստանի գլխին պատերազմ բերեց, ապա կանխամտածված տանուլ տվեց այդ պատերազմը, ակնհայտ սխալ որոշումներով կործանման մատնեց Հայոց բանակի հազարավոր զինվորների ու սպաների, թշնամուն նվիրեց Արցախը, արդեն կես տարի է, ինչ կտոր-կտոր Հայաստանի Հանրապետությունն է գործնականում հանձնում:
Հիմա: Այս հրապարակման դիտանկյունից էականն այն է, որ այդ բոլոր կատաստրոֆիկ սխալներից, եթե չասվի՝ հանցագործություններից հետո, նիկոլ փաշինը՝ ինքն իրեն անթև հրեշտակի, իսկ իր կողմնակիցներին էլ բացարձակ էշի տեղ դրած՝ շարունակեց պաշտոնավարել: Ավելին, սկսեցին շրջանառել միայն անուղեղների համար ընդունելի հիմարություններ, թե «հողերը արդեն նախկինները տվել էին» (երևի Արշակ Բ-ի ժամանակներից, էլի), թե «նիկոլը մեղավոր չի», «նիկոլին դեմ տվեցին, դե էս խեղճն էլ ի՞նչ կարող էր անել»: Այսինքն՝ բացարձակ ապուշություններ, որ նորմալ մարդը վիրավորական կհամարի անգամ 2 րոպե լսել դրանք:
Բայց հիմնականն իրենց համար դա չէ, այլ այն, որ նիկոլ փաշինը շարունակում է պաշտոնավարել: Գերնպատակը աթոռին մնալն ու աթոռը պահելն է: Պաշտոնն ու պադավատն են կարևոր, լուրջ դեմք ընդունած կամ հիստերիկ շարժումներով, ճղճղան ձայնով մայմունություններ անելու հնարավորությունը, իսկ մնացածը՝ ինչ էլ լինի, «ախր, խեղճ նիկոլն ինչ անի…»:
Վերցնենք այս վերջին դեպքերը: Այն, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները մտել են ՀՀ տարածք, ու դիմադրության չհանդիպելով, առանց կրակոցների, մի 3-4 կիլոմետր խորացել մեր պետության տարածքում: Գիտեք, լսել եք:
Ի՞նչ է անում իրեն իշխանություն համարող նիկոլ փաշինը, ինչ են անում նրա մանկլավիկները: Օրումեջ ԱԽ անբովանդակ նիստեր, դատարկ ելույթներ, մի խոսքով՝ փիառվում են: Հա, ու խոսում են բանակցություններից, թե բա ադրբեջանական կողմի հետ բանակցում են, որ հետ գնան, ֆլան-ֆստան:
Կարելի էր կարծել, թե իրենք են բանակցում, այլ ոչ թե… Արցախի բեկորների շուրջ տեղակայված ռուսական խաղաղպահ ուժերի հրամանատար Մուրադովը:
Ու ի՞նչ է ստացվում մեծ հաշվով: Ի՞նչ բանաձև, ի՞նչ «փիլիսոփայություն» է արտածվում այդ գլխակեր-կապիտուլյանտի վարքագծից:
Իսկ ստացվում է ահա՛ թե ինչ բանաձև.
1) «պաշտոնը, պադավատը, կապիկություններ անելն ու զոմբիներին զվարճացնելը, պրագևավճարներն ու «դոշերն առաջ տալը»՝ նիկոլ փաշինին,
2) Հայաստանի Հանրապետության ու Արցախի մնացորդների անվտանգության ապահովումը՝ Ռուսաստանին, Ադրբեջանին սաստող հայտարարությունները՝ Ֆրանսիային ու մի քիչ էլ՝ Իրանին,
3) Հայոց երկիրը, «հողերն ու տարածքները»՝ ադրբեջանական թուրքերին,
4) կորուստները, տառապանքներն ու զրկանքներն էլ՝ Հայաստանի քաղաքացիներին, արցախցիներին, հայ ժողովրդին:
Գիտեք ի՞նչ: նիկոլ փաշինի նման պետության ղեկավար ունենալը 2019-ին էլ էր աններելի ճոխություն ու չներվեց, իսկ հիմա պարզապես աններելի հիմարություն է:

Արմեն Հակոբյան