Լրահոս

17.05.2021 16:55


Երևանում թալանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան

Երևանում թալանել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 16-ին ոսստիկանություն դիմած Երևանի բնակիչ Ռոբերտ Կուրղինյանի ահազանգի փաստով։

Վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ մայիսի 15-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 16-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սայաթ-Նովա պողոտայի իր բնակության շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը հայտնել է, որ ինքն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալ։

Այս խորագրի վերջին նյութերը