Լրահոս

17.05.2021 16:09


Արարատի մարզում թթենու հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Արարատի մարզում թթենու հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում Ավշար գյուղի Չարենցի փողոցում՝ թիվ 16 տան դիմաց, հաստաբուն թթենու ճյուղի մի հատված պոկվել և ընկել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են ծառը և ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նույն տան բնակիչ Մայիս Բաբոյանին։

Այս խորագրի վերջին նյութերը