Աշխարհ

17.05.2021 19:45


Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում

Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում

Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:

Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ.: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է:

Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12մ շառավիղ ունի:

Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթև զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Կարող է տեղադրվել նաև անօդաչու անվարորդ ցամաքային մարտական մեքենաների վրա։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը