Ադրբեջանցիների և սվանների բախումների արդյունքում իրավիճակը թեժացել է Վրաստանի Դմանիսիում
Վրաստանի Դմանիսի քաղաքում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) լարված իրավիճակը պահպանվում է։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Պիրվելի» հեռուստաալիքը։
Դմանիսի քաղաքում կիրակի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել էթնիկ ադրբեջանցիների և սվանների մասնակցությամբ:
Սվանի ազգության մի խումբ անձինք հարձակվել են տեղի խանութի սեփականատեր, էթնիկ ադրբեջանցի գործարար Հաշամ Շամիլովի ու նրա ընտանիքի վրա։
Մայիսի 17-ի առավոտից Դմանիսում բնակվող էթնիկ ադրբեջանցիները պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Սակայն հետագայում ծրագրերը փոխվել են։ Չնայած բողոքի ակցիային մասնակցելու համար սկսել են հավաքվել նաև Սվանեթիայի ադրբեջանցիները։
Ոստիկանները կենդանի պատնեշ են կազմել հակամարտող կողմերի միջև։
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, խանութի սեփականատիրոջը պաշտպանելու համար ոտքի են կանգնել տեղի ադրբեջանցիները: Արդյունքում հակամարտությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի՝ մահակների ու փայտերի օգտագործմամբ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հանգամանքների հետաքննություն է սկսել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am