Միայն պատկերացրեք. նիկոլ փաշինը այլոց մեղադրում է… ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալ լինելու մեջ
Բացարձակապես ապօրինաբար ՀՀ վարչապետի պաշտոնակատար ներկայացող նիկոլ փաշինը մի հատ էլ այսօր է Անվտանգության խորհրդի նիստ արել, ավելին՝ ելույթ է ունեցել այդ նիստում:
Երբ նիկոլ փաշինը խոսում է առանց հիստերիկ շարժումների ու լաչառություն չի անում (ինչպես սովորաբար ղժղժում է ԱԺ ամբիոնից), ուրեմն արդեն մի ինչ-որ նոր սրիկայություն է գործել Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների դեմ կամ առնվազն պատրաստվում է հերթական մի վատություն անել՝ ավելացնելով ոչ հեռու ապագայում իրենց ներկայացվելիք մեղադրանքի կետերը:
Լավ, իսկ ի՞նչ վնգստաց այդ դուրսպրծուկը իր հերթական ԱԽ-յան ելույթում:
Ամենից առաջ, նա հաստատեց, որ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանակից հատվածներ, գործնականում ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման ու կիլոմետրերով առաջ գալու հետ կապված իրավիճակը չի հանգուցալուծվել: Սա՝ չնայած այն բանին, որ արդեն օրուկես է, ինչ նիկոլական գեբելսիկներն ու գեբելսյան ոճով ու լկտի-ստախոսական ոգով իրականացվող քարոզչությունն ու քարոզիչները զզվացրեցին բանակցությունների ու ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշվելու մասին դատարկախոսություններով:
Ըստ նիկոլ փաշինի՝ «…երեկ (16.05.21թ.) մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ…»:
Հաջորդիվ, ինչպես պարզորոշ հասկացվում էր դրա խոսքից, փաշինական «իշխանությունը» իր իսկ բնորոշած ճգնաժամը հաղթահարելու համար հնարավոր է համարում միայն արտաքին աջակցության տարբերակը՝ ի դեմս ՀԱՊԿ-ի կամ ՀՀ-ՌԴ դաշնակցային, պայմանագրային հարաբերությունների որոշակի մեխանիզմների գործարկման:
Իսկ դա նշանակում է ամենաուղիղ ինքնախոստովանություն այռ այն, որ նիկոլ փաշինը ոչնչացրել է Հայոց բանակը: Այն աստիճան, որ առանձին վերցրած տեղամասում թշնամու զինված ստորաբաժանումների սահմանային ներխուժմանը նիկոլ փաշինի իշխանությունը փորձում է (իբրև թե՝ փորձում է) դիմակայել զուտ արտաքին օգնությամբ: Կամ էլ միտումնավոր են այնպես անում, որ ներխուժած թշնամական ստորաբաժանումը շրջապատելու և գերեվարելու (և մեր գերված քաղաքացիների հետ փոխանակելու) կամ պարզապես ոչնչացնելու փոխարեն, նրանց հետ… բանակցում են, այն էլ՝ ռուսական խաղաղապահների հրամանատարի միջոցով: Այսինքն, նիկոլ փաշինը Հայաստանի անվտանգության ապահովման իր՝ որպես «վարչապետի ժպ»-ի պարտավորությունը գցում է ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի վրա կամ «գրպանը»։
Բայց ամենի՛ց զավեշտականն այն է, որ նիկոլ փաշինը նորից խոսեց ստեղծված իրավիճակը «ներքաղաքական շահարկումների ենթարկելու» մասին: Ավելին, նիկոլ փաշինը, որ տասնամյակներով իր «Հայկական ժամանակ» թերթոնով սպասարկել է ադրբեջանական ու թուրքական քարոզչական շահերը, այժմ՝ Սիսիանի կամ Վարդենիսի մատույցներում ստեղծված վիճակի համար իրեն մեղադրողներին անվանեց ոչ ավել, ոչ պակաս… «ադրբեջանական տեղեկատվական պայքարի գործակալներ»: Եվ դա այն դեպքում, երբ իր ուսապարկային թիմում կան հաստիքային ադրբեջանամետներ ու թուրքամետներ:
Չէ, մի հատ պատկերացրեք, էլի, թե ո՛վ ինչի՛ց է խոսում և ում ինչի՛ մեջ է մեղադրում: Թրքահպատակ, ալիևի առաջ կզած, Արցախը թշնամուն հանձնած, ՀՀ մի զգալի մասը անմիջական հարվածի ու ռեալ սպառնալիքի տակ դրած թյուրիմացությունը այլոց մեղադրում է «ադրբեջանական քարզչական գործակալ» լինելու մեջ: նիկոլ փաշին և նրա դամքաշ դուրսպրծուկներ, մի հատ հայելուն նայեք, ու կտեսնեք ոչ միայն ադրբեջանական ու թուրքական քարոզչական, այլև որոշակի դեպքերում հենց ամենաուղղակի գործակալների սֆաթները:
Քեզանից ուժեղ ադրբեջանական տեղեկատվական ու, առհասարակ, հակահայ պայքարի գործակա՞լ, եթե չասենք՝ հանձնակատար, նիկոլ փաշի՛ն:
Ու այն, որ նիկոլ փաշինը հենց այդ է, լրացուցիչ հիմնավորվում է նաև իր իսկ պաշտոնական կայքում ԱԽ այդ նիստում ունեցած ելույթի մասին հաղորդագրության վերջում արված այս լրացմամբ. «Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ»:
Այսինքն, նիկոլ փաշինն իր կողմից անում է ամեն ինչ այդ «լարվածության աճի» համար: Դրա նպատակներն էլ են պարզ, բայց դա մեկ այլ անդրադարձի նյութ է:

Արմեն Հակոբյան