Լրահոս

17.05.2021 13:42


Արարատի մարզում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել. լողավազանն ընկած որդու դին հայտնաբերել է մայրը

Արարատի մարզում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել. լողավազանն ընկած որդու դին հայտնաբերել է մայրը

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից։

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ.ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց»,-հայտնեցին ոստիկանությունից։

Այս խորագրի վերջին նյութերը