Աշխարհ

17.05.2021 13:09


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք

Մայիսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2038 մարդ, մահացել է 27 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 330 879, այստեղից ապաքինվել է 310 859 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 469:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 665 փորձարկում, այդ թվում 6 137-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 528-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.32% է, վերջին 14 օրվանը՝ 4.9%, վերջին 7 օրվանը՝ 3.84%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 89 260 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 738 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 395 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 657 անձ:

Մայիսի 16-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը