Որն է Լևոն Տեր–Պետրոսյանի փորացավը և ինչու է նա պաշտպանում Նիկոլ Փաշինյանին
Նորանկախ Հայաստանում քաղաքական կյանքն անբարոյական դարձավ այն պարզ պատճառով, որ «Ղարաբաղ» կոմիտեի կարկառուն ներկայացուցիչը և Ղարաբաղյան ալիքի վրա իշխանության եկած մարդը հայտարարեց, որ Հայաստանի զարգացման ու լավ ապրելու խոչընդոտը ․․․ Ղարաբաղն է։
«Սերգո ջանին» լավ ապրեցնելու բանաձևը նա տեսնում էր Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակով, որի մասին խոսում էր պատերազմի ամենաթեժ շրջանում։
Այդ անբարոյական մարդը ՀՀ 1–ին նախագահի աթոռը թյուրիմացաբար զբաղեցրած Լևոն Տեր–Պետրոսյանն է։
Եթե մենք կայացած հասարակություն ու պետություն ունենայինք, ապա Տեր–Պետրոսյանը դե ֆակտո և դե յուրե ժամկետանց քաղաքական գործիչների շարքում պետք է լիներ։ Դե ֆակտո այդպես էլ կա, սակայն դե յուրե նա դեռ կուսակցություն է գլխավորում ու ներքաղաքական թեմաներով խոսում։
Հոգեհայրն օգնության ձեռք է մեկնում հոգեզավակին
ՀԱԿ վերջին համագումարում Լևոն Տեր–Պետրոսյանը ինքնահարցազրույցի ընթերցումից հետո պետք է հայտարարեր, որ բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, քանզի իր խոսքի ամբողջ փիլիսոփայությունը դա էր հուշում։ Բայց քանի որ իր խնդիրն ու առաջադրանքն այլ են, ուստի ՀԱԿ–ը կմասնակցի ընտրություններին՝ որպես Ռոբերտ Քոչարյանի դեմ նիկոլական կակոֆոնիայի մասնիկ։ Տեր–Պետրոսյանն, ի դեպ, «էս գլխից» ընդունում է, որ ընդամենն ուզում է նոր խորհրդարանում կոնգրեսական փոքրիկ ծղրտոցի հնարավորություն ստանալ։
Ո՞րն է արդ Տեր–Պետրոսյանի գործունեության բուն դրդիչ ուժը։ Մեծ հաշվով՝ աբիժնիկությունը։ Նաև՝ վախը։ Եվ ինչպես միշտ՝ քիրվայամետությունը։
1․ Թեև Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագիրն Արցախի մասով, բայց Լևոն Տեր–Պետրոսյանն ուզում է տարանջատվել նրանից՝ միևնույն ժամանակ փորձելով փրկել Նիկոլի աթոռը։
Բանն այն է, որ Տեր–Պետրոսյանը շատ բարձր է գնահատում արտահերթ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթելու հնարավորությունն ու սարսափում դրանից։
Տեր–Պետրոսյանը գիտի, որ եղել է հայկական կողմի պարտության գաղափարախոսը և առնվազն այդ մասով կիսում է պատասխանատվությունը Նիկոլի հետ։ Նա նաև գիտի, որ իշխանափոխությունից հետո քիրվայականությունը քոքահան է արվելու Հայաստանից, ինչը նախևառաջ նշանակում է Տեր–Պետրոսյանի քաղաքական թաղում։ Այ հենց դրա համար էլ նա պայքարում է, որ Նիկոլի մնա վարչապետի աթոռին։
2. ՀՀ 1–ին նախագահը թեև քննադատում է Նիկոլին՝ Արցախում պատերազմ ու պարտություն բերելու համար, բայց կրկնում է նույն Նիկոլի ու իշխանական ֆեյքերի այն քարոզչաթեզը, թե իբր պատերազմին նախորդող 23 տարիներին վարվող քաղաքականության արդյունքն էր այս ողբերգությունը։ Իսկ Նիկոլի մեղավորությունն ընդամենը, ըստ Լևոնի, «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» նախադասության արտասանումն էր։
Իրականությունն այն է, որ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում թողնելու մասին Տեր–Պետրոսյանը խոսել է Արցախյան 1–ին պատերազմի ժամանակ ու հետագայում՝ 1997–ին առաջարկել այդ ծրագիրն իրականացնել փուլային տարբերակով։
2008–ին Տեր–Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն կրկին այդ նպատակով էր։ Մարտի 1–ը կրկին այդ նպատակով կազմակերպվեց։ Նիկոլը՝ Լևոնի համաձայնությամբ, 10 մարդու գլուխ կերավ, բայց իշխանությունը զավթել չկարողացավ։
2008–ին կանխվեց այն, ինչը տեղի ունեցավ 2020–ին։
3․ Տեր–Պետրոսյանը չի թաքցնում, որ իր քաղաքական մոտիվացիան Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելն է։ Երեք նախագահներով միանալն ու Նիկոլի դեմ կռիվ տալը ֆեյք առաջարկ է եղել, քանզի առաջարկողը շատ լավ գիտեր, որ քաղաքականապես մարազմատիկ առաջարկ է անում։
Տեր–Պետրոսյանն այդ առաջարկն արել է այն հույսով ու հաշվարկով, որ Նիկոլին կհաջողվի կեղծել ընտրությունները և վերարտադրվել, ինչից հետո ինքը հունիսի 20–ից հետո հնարավորություն կստանա շարունակել իր բուն գործը՝ պայքարելով Քոչարյանի դեմ ու հայտարարելով, թե բա իմ առաջարկը չընդունվեց և դա է պատճառը, որ Նիկոլը վերարտադրվեց։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը Քոչարյանի դեմ պայքարելու բաց առաջարկ է ներկայացնում ու ակնկալում Նիկոլի դրական վերաբերմունքը, որ գոնե «կակոֆոնիայի մթնոլորտում» թողնեն իր անիմաստ գոյությունը քարշ տալ։

Կորյուն Մանուկյան