Քաղաքական

07.06.2011 15:22


ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը՝ ըստ Հմայակ Հովհաննիսյանի

ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը՝ ըստ Հմայակ Հովհաննիսյանի

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ  Հմայակ Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը՝ ասել է, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր  Պետրոսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև  հստակ պայմանավորվածություն է եղել (հնարավոր է՝ նաև  միջնորդավորված պայմանավորվածություն), որ երկխոսությունը  ծավալվի այն ձևաչափով, որի  մասին խոսում էր ՀԱԿ–ը, սակայն իշխանությունները չեն պահել պայմանավորվածությունը և պաշտոնապես հայտարարել են, որ նման բան չի լինելու։

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ  իշխանությունները ՀԱԿ–ին «քցեցի՞ն»՝ նա պատասխանել է.

Իրավիճակը շատ նմանվում է այն պատմությանը, որ կտրիճը աղջկան փախցնում է, զրկում է նրան կուսությունից, հետո ուղարկում է տուն՝ ասելով, որ մոտակա օրերին կգան կարմիր խնձորով, կուզեն նրա ձեռքը, որպեսզի  փրկեն նրա պատիվը։ Սակայն անցնում են օրեր՝ ո՛չ այդ տղան է գալիս, ո՛չ նրա ծնողները, ո՛չ ազգականները։ Դեռ մի բան էլ ավելի՝ տղայի ազգականները մեկը մյուսի հետևից մամլո ասուլիսներ են տալիս, հայտարարություններ են անում, որ  ամենևին էլ  մտադիր չեն նվիրել աղջկա պատիվը, որ նա ամենևին էլ  արժանի չէ, որպեսզի իրեն մատուցեն կարմիր խնձոր։ Ահա այսպիսի տխուր պատմություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը