Բանակցությունները կշարունակվեն 2 օրից․ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել
Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են․ «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը։
Մինասյանին այլ մանրամասներ հայտնի չեն, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։
«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել»,-ասել է։
Բանակցությունները կշարունակվեն 2 օրից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել։

Աղբյուրը՝ armradio.am