Քաղաքական

16.05.2021 19:48


Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել. Վարդենիսի քաղաքապետ

Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել. Վարդենիսի քաղաքապետ

Ոչ թե Վարդենիս քաղաքի մոտ, այլ Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` նշելով, որ ինքը շատ հեռվից տեսել է հեռադիտակով:

Քաղաքապետը հայտնեց, որ մի մասում էլ հետ են նահանջել ադրբեջանցիները:

«Հետխաղացում է եղել Վարդենիսից դեպի Ակունքի սար կոչվող հատվածում, հենց նոր այնտեղից եմ եկել: Վերին Շորժայի մոտ մենք շատ լավ դիրքերում ենք, բացահայտ խախտում կա ադրբեջանցիների կողմից, բայց վերջին 2 օրերի ընթացքում որեւիցե առաջխաղացում չեն ունեցել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ադրբեջանցիները այլ վայրերում վրաններ չեն տեղադրել, որեւէ տեխնիկա չեն բերել:

Այս խորագրի վերջին նյութերը