Հրատարակվել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը
Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակել է Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը, որ նրա արտաքին գործերի նախարարության շրջանի ելույթների ընտրանին է:
Գրքում ներառված ելույթները նախորդ տասնամյակում Հայաստանի արտաքին քաղաքականության էվոլյուցիայի արտացոլումն են:
Մանրամասն ներկայացված են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերությունները Վարդան Օսկանյանի նախարարության տասը տարիների ընթացքում, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացի զարգացումը անցած տասնամյակում: Որոշակիորեն արտացոլված են նաև կարևոր ներքաղաքական իրադարձությունները:
Նախաբանում Վարդան Օսկանյանը խոսել է նաև որպես քաղաքացիական հասարակության անդամ իր հետագա անելիքների մասին:
Գիրքը հրատարակվել է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:
Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ, ելույթների ընտրանի» գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին, «Երևան» հյուրանոցի «Պիացետա» սրահում:
Շնորհանդեսին կնախորդի Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը: