Լրահոս

16.05.2021 11:19


Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

Գորիսում ծեծել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, մայիսի 13-ին ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

Այս խորագրի վերջին նյութերը