Լրահոս

16.05.2021 12:09


11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 131 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5383-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 354 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 454, փաստացի բուժվողներինը՝ 7023: Մեկ օրում արվել է 3160 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 036 673 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը