Կարծիք

15.05.2021 20:37


Աշխարհում չեք գտնի մի երկիր, որ նման իրավիճակում անի ՈՉԻՆՉ

Աշխարհում չեք գտնի մի երկիր, որ նման իրավիճակում անի ՈՉԻՆՉ

Փաստերի կարճ արձանագրում․

1) Վարչապետի պաշտոնի հետ առնչություն չունեցողն երեկ հայտարարեց, որ իր որոշումն է այն, որ Հայաստանի ինքնիշխանության խախտման, մեր սուվերեն տարածք ապօրինի ՆԵՐԽՈՒԺՄԱՆ դեմ հենց մենք ոչինչ պետք է չանենք, այլ դիմենք դաշնակից ուժերին։ Աշխարհում չեք գտնի մի երկիր, որ նման իրավիճակում անի ՈՉԻՆՉ, հանդուրժի իր քաղաքացիների նկատմամբ նման սպառնալիքը և այդ պայմաններում պարզապես դիմի օգնության։ Կարծես պարզ տրամաբանությունը հուշում է, որ նման ակնհայտ հանցագործության դեմ կտրուկ արձագանքում ես ու դիմում օգնության, բացառությամբ այն իշխանությունների որոնց օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավարը ու պատգամավորը ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքը անվանում են «չեզոք» գոտի։

2) Ազգային ժողովում պաշտոնապես հայտարարվեց, որ կան եռակողմ ՔԱՐՏԵԶՆԵՐ։ Քարտեզները չեն հրապարակվել, քարտեզների մանրամասները անհայտ են, քարտեզների շուրջ ինչ պայմանավորվածություններ կամ այս իշխանության դեպքում ԶԻՋՈՒՄՆԵՐ են որոշվել՝ անհայտ են։

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը