Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ, մենք կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ ելույթով հանդես եկավ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նախևառաջ շնորհավորելով բոլորին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և նշելով, որ ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է:
«Այսօր պատասխանատու օր է բոլորիս համար, նույնանման տեսլականով պայմանավորված՝ «Հայրենիք» ու ՀՀԿ քաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել են մեկտեղել ուժերը ու միասին մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-ասաց Արթուր Վանեցյանը:
«Հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց, որ մեկ կարևոր բան կա, որը պետք է լավ գիտակցել. «Մեր հայրենիքի կարևոր հատվածն այսօր սգակիր է, դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ, մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ, դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ, այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները, իրականացնել նվիրական աշխատանք»:
Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենց դաշինքը համերաշխություն է բերելու Հայաստանին:

Աղբյուրը՝ tert.am