Ուսապարկային տկարամտության ցուցահանդես կամ նիկոլիզմի ամբողջ թշվառությունը
Արձակված ԱԺ-ի մայիսի 14-ի նիստը եկավ հաստատելու, որ նիկոլ փաշինի ուսապարկերը, դեռ իրեն չհաշված, ոչ միայն արձակվել են, այլև բացարձակապես սանձարձակվել են: Ու այս սանձարձակված ուսապարկերը ապուշությունների, մանիպուլյատիվ ձևակերպումների, ստերի ու պարզապես թանձրամտության (դա մտքի թանձրության հետ կապ չունի) շատրվաններ է, որ ցողարձակում էին ԱԺ ամբիոնից՝ հանրության վրա:
Թողնենք սրանց այդտեղ ցողարձակելիս, դառնանք դժոխային «հեքիաթի» տղուն՝ Քաջ Նազարի կլոն նիկոլ փաշինին: Սա, ուրեմն, կհիշեք, մի ժամանակ առաջ, էս վերջերս, երևի մի երկու ամիս կլինի, ինչ սարուձոր ընկած, գնացել էր սասունցիների ու մշեցիների շառավիղ արագածոտցիների մոտ ու տակուգլուխ դուրս էր տալիս: Ի թիվս այլ դուրստվոցիների, սույն խեղաթյուրվածքը, կհիշեք, ասաց. «...որքան մենք իրենց ընկալում ենք թշնամի, այնքան իրենք մեզ ընկալում են թշնամի, որքան մենք իրենց ընկալում ենք թշնամի...»:
Մի խոսքով, սրա ասածն այն էր, որ թուրքը, Թուրքիան, ադրբեջանցին (թուրքը), Ադրբեջանը հային ու Հայաստանը, Արցախը ընկալում են թշնամի, որովհետև մենք իրենց ընկալում ենք որպես թշնամի: Տափակաբանություն, էլի:
Բայց բուն «կոդը», որ դրած է նիկոլ փաշինի ասածի մեջ, այն է, թե պետք է թարգել թշնամուն որպես թշնամի ընկալելը, որից հետո թշնամին էլ կդադարի մեզ որպես թշնամի ընկալել: Կարճ ասած, եթե նիկոլ փաշինին հետևողները ոչ միայն շարունակեն իրենց հայ համարել, այլև դադարեն թուրքին, ադրբեջանցուն թշնամի համարելուց, ապա էդ կռիվ-ղալմաղալն էլ կպրծնի, էլ թշնամություն չի լինի, նույնիսկ ադրբեջաենահայկական իր երազանքին հասնի, մի համախեղ-համախառն շուկա, կներեք, բազար բացի, դե իրեն էլ ինչ կտան՝ կտան: Բոլորը կապրեն չաղուբախտավոր, կմեծանան բութուշատակեր: Մի խոսքով:
Բայց արի ու տես, որ էս ադրբեջանցի թուրքերը, մասնավորապես, Ալիևը, չնայած իր նիկոլ փաշինի հոգեցունց ճառերին, զորքն առաջ տված, առանց դիմադրության ու կրակոցի, լրիվ թշնամական առաջ է, որ գալիս է: Մի 3-4 կիլոմետր Սիսիանի կողմից, մի 3-4 կիլոմետր՝ Վարդենիսի, Ներքին Շորժայի կողմից: Գալիս է ու գալիս: Ու նիտկոլն ինչքան դրան ոչ թշնամի է ընկալում, այնքան Ալիևն ավելի ու ավելի թշնամի է ընկալում հայերին ու Հայաստանը՝ բացառությամբ նիկոլի ու նիկոլաուսապարկերի:
Դառնանք դրանց: Ուսապարկերին, նույն իրենց՝ արձակյալ ԱԺ-ի սանձարձակյալ «քայլոներին»:
Մի այդպիսի «տեխնիկական» շփոթմունք կա՝ Ռուբեն Ռուբինյան: Դե այն, որ գնում ԵԽԽՎ-ներում «տեխնիկական պատճառներով» ոչ այն կոճակներն է սեղմում քվեարկելիս: Ելել, ասում է՝ լավ, պատերազմի համար մենք ենք մեղավոր, արտագաղթի համար մենք ենք մեղավոր, բա թշնամին՝ Ալիևը հեչ ոչ մի բանում մեղավո՞ր չի: Ասածն էլ այն է, թե այդ սրիկա ընդդիմադիրները շահարկում են, որ ադրբեջանական զորքը, համարյա մուղամ զլելով, երգուպարով, ծափ-ծիծաղով, բայց ոչ էլ «մուղամով» (էս դեպքում՝ կամաց-կամաց) մտել է Հայաստանի Հանրապետության տարածք ու զավթելով առաջ է գալիս: նիկոլ փաշինի ու նրա «քայլոների»՝ ժամանակին մատի փաթաթան դարձած 800 հեկտարի փոխարեն այդ վատ Ալիևն արդեն «թավշյա» էս դուրսպրծուկային «իշխանությունների» մեղքով հայերից ու Հայաստանից արդեն 800 հազար հեկտարից էլ շատ է խլել:
Դե հիմա Ռուբեն Ռուբինյանին ինչպե՞ս բացատրես, որ Ալիևը թշնամի է, նրա նպատակը մեզ վատություն անելն է, մեր պետությունը կործանելն ու հայերին կոտորելը, դրան մեր երկրի ներսում մեղադրելու իմաստը ո՞րն է, եթե առաջին հերթին թշնամուն դիմադրե՛լ է պետք: Ու, եթե իրենց ոչ բարով՝ «իշխանությունը» չի կարողանում ապահովել պետության ու ժողովրդի անվտանգությունը, ինչը ցանկացած իշխանության (կոռումպացված, չկոռումպացված, ժողովրդավարական, թե տոտալիտար, էական չէ) թիվ 1 առաքելությունն ու խնդիրն է, ապա էլ ո՞ւմ պիտի մեղադրենք: Թշնամո՞ւն մեղադրենք, որ քիչ չէ՝ թշնամի է, այն էլ՝ ոխերիմ ու երկարաժամկետ թշնամի:
Կամ մեկ ուրիշ ուսապարկ ելույթ է ունենում, թե բա՝ ի՜նչ մի ձայններդ գլուխներդ եք գցել, ընդամենը 1 կիլոմետր է, էլի, Ալիևը Հայաստանի տարածք մտել, արդեն իշխանափոխություն եք ուզում անել, բլա-բլա-բլա...
Բա դա ի՞նչ է, եթե ոչ՝ տկարամտության ցուցահանդես-աղետ:

Արմեն Հակոբյան