Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո 9 հոգի բերման է ենթարկվել. «Մանախը» ձերբակալվել է
Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք և ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է»,-հայտնեցին ոստիկանությունից:
Արթուր Այվազյանի հարազատներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ երեկ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էր դեպի Արցախ տանող ճանապարհները և ակցիայի նպատական էր, որ իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:
«Տղաները անզեն են եղել, նրանք պահանջում էին, որ իրենց զենք տրամադրեն մեր երկրի սահմաները պաշտպանելու համար, իսկ իրենց ձերբակալում են: Առավոտյան Արթուր Այվազյանի փաստաբաններն են ցանկացել տեսակցել նրան, սակայն չեն թույլատրել, ասելով, որ քննիչը տեղում չէ, ինչը ապօրինի է»,-հայտնեց նա:
Նշենք, որ Արթուր Այվազյանի փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի դատարանում: Քննիչը դեռ կալանավորմանմիջնորդություն չի ներկայացրել: