Լրահոս

15.05.2021 11:45


Մեղրիի ճանապարհին տեղի է ունեցել մի քանի տոննա կշռով քարաթափում ու ճանապարհի փլուզում. ճանապարհը երկկողմանի փակվել է, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու տեղի Ճանշինը

Մեղրիի ճանապարհին տեղի է ունեցել մի քանի տոննա կշռով քարաթափում ու ճանապարհի փլուզում. ճանապարհը երկկողմանի փակվել է, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու տեղի Ճանշինը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։

Ինչպես հայտնում է tert.am-ը, փլուզման ու քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթեևկությունը դադարեցվել է։

Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։

Թափվել է մի քանի տոննա հող և քար։

Այս խորագրի վերջին նյութերը