Գազայում սկսված բախումները տարածվել են Հորդանան գետի Արևմտյան ափի ամբողջ երկայնքով․ BBC
Իսրայելցիների և պաղեստինցիների միջև Գազայում սկսված բախումները տարածվել են Հորդանան գետի Արևմտյան ափի ամբողջ երկայնքով, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ սա երկու կողմերի միջև վերջին տարիների բախումներից ամենասարսափելին է։
Նշվում է, որ մարտեր են ընթանում իսրայելցի զինվորների և երիտասարդ պաղեստինցիների միջև։
Ներքին բախումներից բացի ցույցեր են տեղի ունեցել նաև Հորդանանի և Լիբանանի սահմաններին՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, ինչպես նաև Լիբանանի կողմից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Լիբանանյան լրատվամիջոցները նշել են, որ բողոքի ակցիների ընթացքում իսրայելական գնդակոծության հետևանքով վնասվել է մեկ մարդ։
Իսրայելական բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի թունելները ոչնչացնելու նպատակով իրականացված «մետրո» գործողության մասին և նշել, որ ուրբաթ առավոտյան Գազայի կողմից 220 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Գազայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ մարտերի սկզբից ի վեր զոհվել է 31 երեխա, իսկ ընդհանուր վիրավորների թիվը 950 է։ Իսրայելի պնդմամբ՝ Գազայում սպանված տասնյակ մարդիկ զինյալներ են եղել։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հրամանով ձերբակալվել է 400 մարդ՝ ներքին անկարգությունները ճնշելու նպատակով։ Մինչ հրեա երիտասարդների գործողությունների ընթացքում թիրախավորվում են պաղեստինցիների տները, գրում է լրատվականը, Իսրայելի ոստիկանությունը հայտնում է՝ անկարգությունների համար մեծ մասամբ պատասխանատու են արաբները։
Իսրայելի զինված ուժերում հայտարարվել էր մոբիլիզացիա և 7000 պահեստազորի անդամ տեղակայվել էր Գազայի հետ սահմանին՝ նշելով, որ ցամաքային հարձակումը դիտարկման ենթակա տարբերակների շարքում է։
ՀԱՄԱՍ-ի ռազմական հարցերով խոսնակը հայտարարել էր, որ պատրաստ են Իսրայելին ռազմական «կոշտ դասեր» տալ, եթե այն որոշի ցամաքային ներխուժում իրականացնել:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Ավելի քան 950 պաղեստինցի է վիրավորվել Արևելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների ժամանակ: Բախումներին անդրադառնալով` Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին ասել էր, որ Երուսաղեմում խաղաղության և կայունության պահպանումն «առանցքային է»:
«Այժմ մեր ուշադրությունը կենտրոնում իրավիճակի սրումը դադարեցնելն է, որից հետո բոլոր անօրինական և սադրիչ միջոցները պետք է դադարեցվեն։ Պետք է պահպանել ստատուս-քվոն, և հարգել պաղեստինցիների իրավունքները»,-ասել էր նա՝ անդրադառնալով Շեյխ Ջարրահ բնակավայրում և Ալ Աքսա մզկիթում Իսրայելի գործողություններին:
Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Աղբյուրը՝ tert.am