Երևանում 34-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին, ապա՝ ծառերին և հայտնվել մայթին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Մելիքսեթյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Կիևյան 7 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։