Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն․ կազմ-պատրաստ սպասում են․ «Հրապարակ»
«Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։
Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երևան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։ Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլևս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ»,-գրում է թերթը։