ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի․ ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին հղած պաշտոնական ուղերձի հետ: Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանոթացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին հղած ուղերձի հետ։ Ներկայում քննարկվում է խորհրդակցությունների անցկացման հարցը։ Սպասվում է, որ խորհրդակցությունները տեղի կունենան առաջիկա օրերին»,-ասել է նա։
Զայնետդինովը նաև նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հետ:
«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,-ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

Աղբյուրը՝ tert.am