Իշխանությունների անհասկանալի գործողություններն ու հանցավոր անգործությունը մեզ թույլ են տալիս լրջորեն կասկածել, որ Սյունիքի մարզի ըմբոստ ժողովրդի հարցերը վերջնականապես լուծելու համար Փաշինյանը պայմանավորվածությունների է եկել Ալիևի հետ
Հրապարակը գրում է․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից հարցրինք, թե ինչպե՞ս են ընդունել այն լուրը, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ին է դիմել խորհրդատվության համար, այլ ոչ ռազմական օգնության, իրենց՝ Սյունիքի համայնքապետերին բավարարո՞ւմ են Փաշինյանի գործողությունները։ Երբ կապվեցինք Առուշանյանի հետ, նա նոր էր իջել դիրքերից, համայնքապետը պատասխանեց․
«Ադրբեջանը կոնկրետ հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ներխուժել մեր երկրի տարածք և չի հեռանում, մենք խորապես վրդովված ու զայրացած ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին է դիմել ոչ թե ռազմական օգնություն ստանալու, այլ խորհրդատվության համար։ Իշխանությունների անհասկանալի գործողություններն ու հանցավոր անգործությունը մեզ թույլ են տալիս լրջորեն կասկածել, որ Սյունիքի մարզի ըմբոստ ժողովրդի հարցերը վերջնականապես լուծելու համար Փաշինյանը պայմանավորվածությունների է եկել Ալիևի հետ։ Մենք պարզապես ապշած ենք Հայաստանի իշխանությունների գործողություններից, վերջիններս ապացուցում են, որ ոչ միայն իրենք չեն կարողանում ապահովել մեր ժողովրդի անվանտգությունը, այլև որևէ պատշաճ քայլ չեն անում, որպեսզի մեր ռազմավարական դաշնակիցները օգնություն ցուցաբերեն։ Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս իշխանությունների հետագա պաշտոնավարումը հանգեցնելու է մեր պետության կործանմանը»,-ասաց Առուշանյանը։
Նշենք, որ, մեր տեղեկություններով, Փաշինյանի այս որոշումից վրդովված են նաև ռուս խաղաղապահները, քանի որ վերջիններս փաստացի գտնվում են ռազմական գոտում, իսկ Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարել ՀԱՊԿ-ից օգնություն ստանալու համար դիմել, որպեսզի հետագայում նրանց գործողությունները լեգիտիմ բնույթ ունենան։