Լրահոս

14.05.2021 21:35


Ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում զինծառայողի մահվան հանգամանքներից

Ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում զինծառայողի մահվան հանգամանքներից

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ վերադարձել տուն:

2021թ. մայիսի 14-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը