Քաղաքական

14.05.2021 21:33


Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Մենուա Հովսեփյան

Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Մենուա Հովսեփյան

Ադրբեջանցի զինվորները չեն սահմանափակվել Սև լճի տարածքով, այլ հասել են Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը։ Այս տեղեկությունները Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նշենք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները մի քանի վայրով առաջ են եկել, մի որոշ մասում հետ գնացել, բայց հիմնականում կանգնած են, իսկ բանակցությունները կանգնեցվել են և կշարունակվեն վաղը:

Այս խորագրի վերջին նյութերը