Եթե քո երկիրը չես պաշտպանում, ոչ ոք չի պաշտպանի, հույսը պետք է կապենք մեր կառույցների հետ. Վազգեն Մանուկյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին (տեսանյութ)
Զարմանալի է, որ մեր բանակը պատասխան չի տալիս, բայց ցանկացած երկրի սահմաններ, որ խախտվում են, զինվորականները կրակելով և պաշտպանելով են պահում այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության» շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը` անդադառնալով Սյունիքում տիրով իրավիճակին:
«Եթե դու չես պաշտպանում քո երկիրը, ապա ոչ-ոք չի պաշտպանելու, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի և գան քեզ օգնելու: 200 հոգի գալիս են, իսկ դու նահանջում ես և հետո հպարտանում, որ զոհ չես տվել: Նահանջի, թող մինչև Երևան առանց զոհի գան, հասնեն. դա արդեն պետություն չի: Ես գտնում եմ, որ պետք է դիմել միջազգային կազմակերպություններին, բայց հույսը պետք է կապենք մեր հետ: Մենք ունենք կառույցներ, որոնք տասնյակ տարիներ ծառայել են ՀՀ-ի համար, բայց հիմա ոչ մի օգուտ չկա այդ կառույցներից»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև նշեց՝ իշխանությունները տկար են, տգետ և դավաճան․ այս մասին շատ է ասվել, բայց զարմացած է զինվորականներով, երբ իրենց համար կարգադրություն կատարել- չկատարելը դառնում է ավելի կարևոր, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը:
«Ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է ղեկավարման ղեկին, վտանգավոր է Հայաստանի համար: Մենք ունենք դիրքեր, որոնք պետք է լինեն անսասան: Ժողովրդին այնքան են վախեցրել, այնքան մեծ կոտորած սարքեցին, որ ժողովուրդն արդեն վախի մեջ է, որ հանկարծ ռազմական գործողություններ չլինեն, իսկ ադրբեջանցիները նույնչափ վախեցած են պատերազմից և եթե մենք մեզ համարձակ պահենք, ապա հետ կգնան»,-նշեց Մանուկյանը: