Լրահոս

14.05.2021 19:28


Սյունեցիների շահն ու անվտանգությունը որևէ կերպ չստորադասե"լ, տուրք չտա"լ ապիկար իշխանությունների տեղեկատվական քմահաճություններին. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեության հայտարարությունը

Սյունեցիների շահն ու անվտանգությունը որևէ կերպ չստորադասե"լ, տուրք չտա"լ ապիկար իշխանությունների տեղեկատվական քմահաճություններին. ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեության հայտարարությունը
ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտեությունւ հայտարարություն է տարածել իշխանությունների դավադիր քայլերի հետևանքով առաջացած սահմանային լարվածության կապակցությամբ.
«Սիրելի՛ սյունեցիներ
Վերջին օրերին ՀՀ պետական սահմանին` մասնավորապես Սյունիքի մարզի հատվածում, թշնամին օգտվելով ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունից, դիվերսիոն անցում է կատարել և ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։
ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտեն դատապարտում է թշնամու վարքագիծը և այդ գործողություններին իշխանությունների ոչ համարժեք պատասխանները, հանրության զգոնությունը թուլացնող իրարամերժ հայտարարությունները` սահմանախախտ դիվերսանտներին ներկայացնելով իբրև մոլորյալներ։
ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցի անունից կոչ ենք անում.
- խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանների անձեռմխելիության ապահովման գործառույթները, իսկ պատախանատու մարմինների անգործությունը դարձնել քննության առարկա։
- սահմանել հսկողություն սահմանի ողջ երկայքով, սահմանախախտերին տալ քրեաիրավական գնահատական և կարգավիճակ։
- մարզային իշխանություններին հորդորում ենք վերադառնալ պատասխանատու գործառույթների տիրույթ։ Սյունեցիների շահն ու անվտանգությունը որևէ կերպ չստորադասել և տուրք չտալ ապիկար իշխանությունների տեղեկատվական քմահաճություններին։ Հանրության տրամադրել բավարար չափի ճշգրիտ տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ` ապահովագրելով ապատեղեկատվության ազդեցությունից։
Դատապարտելի է իշխանությունների անպատասխանատու մոտեցումները, առաջացած խնդիրներին լուծումներ չունենալու վերաբերյալ հնչեցված մտահոգությունները ներկայացնել քաղաքական դիվիդենտներ ստանալու լույսի ներքո։ Սյունիքն ու սյունեցին անպարտելի են, սա պետք արձանագրեն բոլորն առանց բացառության։
ՀՅԴ Լեռնահայաստան Մարզային Կոմիտե
13.05.2021թ.»:

Այս խորագրի վերջին նյութերը