«Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ». Բայրամով
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am