Լրահոս

16.04.2009 16:54


Ստեփան Գրիգորյանը հավատում է, որ հայ ձեռներեցներն ավելի տաղանդավոր են, քան թուրքերը

Ստեփան Գրիգորյանը հավատում է, որ հայ ձեռներեցներն ավելի տաղանդավոր են, քան թուրքերը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ հայ-թուրքական սահմանի բացումից ուղիղ 5 տարի հետո Թուրքիայի կառավարությունը «Ղարսի շուկան հայերից պաշտպանելու» համար օրենք կընդունի։

-Ես  պնդում եմ, որ մեր գործարարները շատ ակտիվ են, տաղանդավոր, և շատ արագ ոչ միայն մեր ապրանքները կկարողանան վաճառել Ղարսի շուկայում, այլ նաև միջնորդ դառնալ թուրքական շուկաների արևելյան մասում,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ս. Գրիգորյանը։

«Հայերը կկարողանա՞ն վիլլա կառուցել Մասիսի ստորոտում» հարցին էլ Ս. Գրիգորյանը պատասխանել է.

-Կասկած չունեմ, որ հեշտ կլինի։ Թուրքիայում աշխատում են լիբերալ շուկայական հարաբերությունների օրենքները, շուկայական հարաբերությունները տարածվում են նաև սեփականության վրա։ Մենք կարող ենք հեշտությամբ սեփականություն ձեռք բերել Թուրքիայում։ Օրինակ, Իրանում համակարգը փակ է։

Քաղաքագետը նշել է նաև, որ սահմանի բացումից հետո պետությունն իր գործարարին պաշտպանելու մեխանիզմ պետք է մշակի, բայց պետք չէ սահմանը փակ պահել միայն այն բանի համար, որ Հայաստանի իշխանությունները կարող են և դա չանել։

Այս խորագրի վերջին նյութերը