ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,-ասել է Զայնետդինովը։
Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշոնակատար Տիգրան Ավինյանը։
«Դիմումն ուղարկվել է։ Եռօրյա ժամկետ է նախատեսված»,–ասել է Ավինյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am